ՌԴ-ը շահագրգիռ է Հայաստանի ամրացման, կայունացման հարցում. Նիկոլայ Պատրուշև

102

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Դուշանբեում հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կողմերը ստորագրել են երկու երկրների՝ 2021-2022 թթ. անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության ծրագիր: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների գծով տեղեկատվության փոխանակումը, աջակցել անվտանգությանը վերաբերող հարցերում երկու երկրների իրավապահ, ուժային կառույցների և այլ նախարարությունների ու գերատեսչությունների միջև աշխատանքային շփումների կազմակերպմանը:

Ռուսական կողմը վերահաստատել է կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի ամրացման, բարգավաճման և կայունության հարցում իր հետաքրքրվածությունը: