ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

95

Ինչպես հայտնել էինք արցախցիները Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները խաղաղապահ զորակազմի անցակետում փոխանցել են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, որից հետո խաղաղապահները հայտնեցին, որ համաձայն են հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ: