Ռուսաստանում առևտրի կենտրոնից հայկական ապրանքները հանել են տեղը՝ ադրբեջանական դրել

7

Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են:

NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Lուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները, և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: