ՌԴ փոխարտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Բաքվի միջև իրավիճակի սրումը

49

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրումը։

Կողմերն անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ։ Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը: