ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել

87

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում ԼՂՀ-ի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ երեկվա դրությամբ:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների տասնչորս ներկայացուցիչ։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթել է։

Շփման գծում փոփոխություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: