ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու համար

45

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու համար։

«Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020թ-ի նոյեմբերյան պայմանավորվածությունները, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, զբաղեցրել 2054.0 գծանշված բարձրությունը և սկսել դիրքի ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Ռուս խաղաղապահները քայլեր են ձեռնարկում կանխելու իրավիճակի սրումը»։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում էլ արձանագրվել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։