Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«ԲՆակցություններից հետո ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից»,- ասված է հայտարարությունում։
ՌԴ ՊՆ-ն նաև կորուստների մասին է հայտնել՝ նշելով երկու կողմից էլ կան երկուական վիրավորներ։
Հայտնի չէ՝ թե որ օրվա կորուստների մասին է խոսքը։
Նշենք, որ հայկական կողմն ունեցել է 15 վիրավոր և 3 զոհ։











