ՌԴ ՊՆ այսօրվա քարտեզից Փառուխն ու Խրամորթը անհետացել են. ոչ մի հիշատակում

438

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր ամենօրյա տեղեկագիրը Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ։ Այսօրվա տեղեկագրում որևէ բառ չկա ոչ Փառուխի, ոչ Խրամորթի, ոչ էլ Քարագլխի բարձունքում ադրբեջանցիների ապօրինի բռնազավթումների մասին։

«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- ասվում է զեկույցում։

Ավելին, խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ ամենօրյա թարմացվող քարտեզում ընդհանրապես բացակայում են Փառուխը և Խրամորթը, որտեղ ըստ երեկվա քարտեզի ռուսական հենակետեր էին տեղադրված։

Ինչ է սա նշանակում, թերևս արդեն հասկանալի է։ Այսինքն, ադրբեջանական կողմը դուրս չի գալու ոչ Փառուխից, ոչ էլ Քարագլխում զբաղեցրած դիրքերից։ Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Խրամորթին, հավանաբար շուտով ականատես կլինենք հերթական ցավոտ իրականությանը։

Մարտի 27-ի քարտեզում առկա է և՛ Փառուխը, և՛ Խրամորթը

Ի դեպ, ստացվում է, որ ԱԳՆ այսօրվա հրապարակած քարտեզը ինքնաշեն էր և մշակվել էր տեղում։

ԱԳՆ հրապարակած քարտեզը