ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Արցախում ռուս խաղաղապահներն արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Մասնավորապես Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում, որի հետեւանքով ԼՂ ՊԲ երկու անձ վիրավորվել է։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ պարզում է դեպքի հանգամանքները։