ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Արցախի` Մարտունու շրջանում:
«Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել»,- ասված է հաղորդագրությունում:











