Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին սահմանին առկա լարվածության կարգավորման հարցում միայն այն դեպքում օգնություն կցուցաբերի, եթե խնդրանքով դիմեն երկու պետությունն էլ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն տարածք ներխուժելուն և Հայաստանի կողմից օգնության դիմելու խնդրին։
«Նորմալ է, երբ կողմերն այս իրավիճակում դիմում են մեզ, որ միջնորդենք, հատկապես երբ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փորձը։ Եթե նմանատիպ խնդրանքով դիմեն երկու կողմն էլ, այլ ոչ թե միայն մի կողմը, այդ դեպքում մենք պատրաստ են տրամադրել այն օգնությունը, որը՝ կարող ենք», – այսպես է արձագանքել Ռուդենկոն ТАСС-ի տված հարցին։











