Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության մասին

35
Պատվաստանյութ

Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության մասին, հայտնել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Երեքշաբթի Իրանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը՝ օգտագործելով ռուսական «Սպուտնիկ V»-ն։

«Պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ բանակցություններն ավարտվել են։ Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի համատեղ արտադրության»,-ասել է դեսպանը Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի տոնակատարության արարողության ժամանակ: