ՌԴ-ն ու Ֆրանսիան ԼՂ հարցի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել․ Պուտինն ու Մակրոնն են խոսել

91

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել, որի շրջանակում, ի թիվս այլն հարցերի, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել», – ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: