Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանը, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը:
«Պարտավորությունները անվտանգության ապահովման առումով ենթադրում է հետևյալը․ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությունը», – ասել է Կրեմլի խոսնակը:














