Ռուսաստանը մասնակի կվերացնի Ադրբեջանից լոլիկի ներկրման արգելքը

100
Լոլիկ

Ռուսաստանի Россельхознадзор գործակալությունը մասնակի կվերացնի Ադրբեջանից լոլիկի ներկրման արգելքը։

Ըստ գործակալության պաշտոնական կայքում տարածված հայտարարության, մասնավորապես եւս չորս ադրբեջանական գյուղատնտեսական ընկերության արտադրած պոմիդորները կարելի կլինի ներկրել Ռուսաստան։

Նշենք, որ արգելքը սահմանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, այն հիմքով, որ ադրբեջանական պոմիդորի եւ խնձորի մեջ հայտնաբերվել էին կարանտինային օբյեկտներ։ Այնուհետեւ արդեն փուլային ճանապարհով սկսվել է արգելքը հանվել։