Ռուսաստանը ԼՂ հարցով եռակողմ հայտարարության վերանայում չի դիտարկում

9
Սերգեյ Լավրով

Ռուսաստանը բոլոր ջանքերը կներդնի՝ ԼՂ հարցով եռակողմ համաձայնության որևէ վերանայում թույլ չտալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նաև նշել է՝ Ռուսաստանը համատեղ հայտարարությունը վերանայելու կամ խմբագրելու փորձեր չի դիտարկում։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ եռակողմ համաձայնագրի մանրամասների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու մասին, Լավրովը թյուրիմացություն է համարում: