Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, այլ դիրքորոշում չի կարող լինել։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում… Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրությունում։
ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ էր արել։