ՌԴ-ն հուսով է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ. Պեսկով

14
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները Մոսկվայում առեւտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս [ռուսաստանցի] քաղաքացիներին անտարբեր թողնել:
 
«ՌԴ-ն հուսով է, որ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն»,- ասել է նա: