Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է գերիների հարցի լուծման օպտիմալ տարբերակ համարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը։ Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, այդ մասին խոսել է նախագահն ու արտգործնախարարության ղեկավարը։
«Մենք աշխատում ենք թե հայ, թե ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ անձնակազմի տեղակայման ուղղությամբ։ Վերջերս ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների հերթական փոխանակումը, տուն վերադարձան մեկ ադրբեջանցի ու հինգ հայ»,-ասել է Զախարովան։











