ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ հայտարարություն կանեն Արցախի վերաբերյալ․ Լավրով

27
Սերգեյ Լավրով

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարություն են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախապատրաստում ենք երեք երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, բայց, իհարկե, պետք է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլ նաև կոնկրետ քայլերի մասին, որոնք կարելի է ձեռնարկել արյունահեղության դադարեցման ու բանակցությունների հուն վերադառնալու համար», – ասել է նախարարը։