ՌԴ-ն չի ժխտում ԼՂ-ից սիրիացի գրոհայինների՝ Ռուսաստան «ներթափանցման» վտանգը

16
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն ժխտում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցող սիրիացի և լիբիացի գրոհայինների՝ ՌԴ «ներթափանցման» վտանգը։

«Անշուշտ, չի կարելի ժխտել այդպիսի վտանգը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ լինել չեն կարող։ Կարևոր է վերլուծել բոլոր ռիսկերը, կանխարգելիչ աշխատանք տանել»,- ասել է նա։

Սիրոմոլոտովը հավելել է, որ ՌԴ իրավապահ մարմինները շատ ուշադիր հետևում են իրավիճակին։