Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի

8

Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Գիտեք, Ռուսաստանն անում է ամենն, ինչ մեզանից կախված է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվեն մարդկային կյանքերը, որոնք կանգնած են իրար դեմ դիմաց, և ցավալիորեն միմյանց տեսնում են ավտոմատների և հրացանների նշանառության միջով և զենք են օգտագործում միմյանց դեմ»,- ասել է ՌԴ նախագահը: