ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին փաստաթղթի հիմնական դրույթները հետևյալն են.
– Բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին:
– Լրացուցիչ զինամթերք և զինծառայողներ չտեղակայել այն երկրներից դուրս, որտեղ նրանք գտնվում էին 1997 թվականի մայիսին (մինչև Արևելյան Եվրոպայի երկրների դաշինքին միանալը), բացառությամբ բացառիկ դեպքերի՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությամբ:
– Հրաժարվել ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործունեությունից Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում:
– Չտեղակայել միջին և ավելի կարճ հեռահարության հրթիռներ, որտեղ դրանք կարող են հարվածել մյուս կողմի տարածքին:
– Համաձայնեցված սահմանային գոտում մի շարք բրիգադից ավելի զորավարժություններ և այլ գործողություններ չանցկացնել, պարբերաբար տեղեկություններ փոխանակել զորավարժությունների մասին:
– Հաստատել, որ կողմերը միմյանց չեն դիտարկում որպես հակառակորդներ, ամրապնդել համաձայնությունը բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և ուժի կիրառումից զերծ մնալու համար:
– Ստեղծել թեժ գծեր արտակարգ իրավիճակների հետ կապերի համար:
Փաստաթուղթը կազմված է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որոնց տեքստերը հավասարազոր են: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ստորագրող պետությունների կեսից ավելիի համաձայնության մասին ծանուցումները դեպոզիտարիային փոխանցելու օրվանից:
Նշվում է նաև, որ ցանկացած մասնակից կարող է հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին ծանուցելով դեպոզիտարիային։ Այս դեպքում պայմանագիրը կխզվի անհատական հիմունքներով 30 օր հետո։











