ՌԴ մեկնել ցանկացողները սպառնում են հացադուլով․ կառավարությանը ժամանակ են տվել

12
Ակցիա
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցի են անում կառավարության շենքի դիմաց, բայց այս անգամ սպառնում են հացադուլ անել։ Ակցիայի մասնակիցները մինչեւ ժամը 18:00 ժամանակ են տվել կառավարությանը, եթե մինչ այդ իրենց հստակ տեղեկություն չտան Ռուսաստան մեկնել-չմեկնելու մասով, կառավարության մոտ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անելու։
 
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։