Ռուսաստանից մեկնաբանել են` ինչու են ԵԽԽՎ-ում դեմ քվեարկել հայ գերիներին վերբերող հարցին

133

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը տեղեկացրել է Instagram-ում։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։

«Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։

Թեև հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ հայ ռազմագերիների մասին հարցն առանձին էր քվեարկության դրվել։