Ռուսաստանից պահանջվել են ակտիվ միջնորդական ջանքեր՝ ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու համար․ Պուտին

29

«ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրագործվում է. շփման գծում աշխատում են խաղաղապահները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ «բոլորին լավ հայտնի է, որ Ռուսաստանի կողմից անհրաժեշտ են եղել ակտիվ միջնորդական ջանքեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար»:

«Միևնույն ժամանակ մենք հետևեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև»,- հավելել է Պուտինը: