Ավինանը հայտնեց, թե որ դեպքում կբացվեն սահմանները

5
Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորություն, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով:

«Այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում օդային ուղևորափոխադրման հարցով ՌԴ-ի հետ: Ինչ վերաբերում է ցամաքային սահմանների բացման հարցով դեռ քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ: Դեռևս պահպանվում է նույն ռեժիմն ու սահմանափակումները»,- ասաց Ավինյանը: