Ռուսաստանի համար անհասկանալի է Իլհամ Ալիևի հուզական արձագանքը 

5
Սերգեյ Լավրով

Ռուսաստանին անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրներին հղումով։

Լավրովը «Կոմերսանտին» հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի։

«Անկեղծ ասած, մեզ համար այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը: Գուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ նյութ են ցույց տվել կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Միևնույն ժամանակ, մենք մնում ենք այն համոզմանը, որ վարձկան գրոհայինների ներթափանցումն Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է աղբյուրը: