Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Բաքվում

92
Սերգեյ Նարիշկին

Բաքվում համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունների միջև համագործակցության մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ լրագրողների հետ զրույցում։

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության միջև հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Սա բազային փաստաթուղթ է, այն լրացուցիչ խթան է հաղորդում մեր հարաբերությունների զարգացմանը, մեր փոխգործակցությանը»,- ասել է Նարիշկինը։

Նարիշկինը նաև նշել է, որ երկու երկրների արտաքին հետախուզության ծառայությունների ծրագրերում են համատեղ գործողություններն՝ ուղղված «երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցմանը», միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղության դեմ պայքարին, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի կազմակերպությունների և քաղաքացիների շահերի պաշտպանությանը։