Ռուսաստանի դրոշն իջեցվել է ԵԽ անդամ երկրների դրոշների շարքից

110

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 16-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը դուրս թողնել Եվրախորհրդից։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ Ստրասբուրգում Եվրախորհրդի անդամ երկրների դրոշների շարքից հանվել է Ռուսաստանի դրոշը։

Նշենք, որ Ռուսաստանը միացել է Եվրոպայի խորհրդին 1996 թվականի փետրվարի 28-ին։