Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածությունը՝ սկսել բանակցություններ խաղաղության պայմանագիր կնքելու համար, դրական է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը ողջունում է այդ որոշումն ու այն գնահատում իբրև դրական քայլ», – ասել է նա։











