ՌԴ դեսպանը լիարժեք տեղեկություն չունի եռակողմ փաստաթղթի վերաբերյալ

50

«Հայաստան» խմբակցությունը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հայտնեց, որ ՌԴ դեսպանի հետ քննարկել են իրադրությունը, ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ իրենց խմբակցության դիրքորոշումը։

«Քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը։ Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, սահմանապահների գործունեության մասին: Կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել», -ասաց խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանը հայտնեց նաև, որ ՌԴ դեսպանից հետաքրքրվել են նաև հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն վերջինս ասել է, որ լիարժեք տեղեկություն չունի դրա մասին։