ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

35

Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան:

Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից:

Ժամանել է ավելի քան 60 ռազմական վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թերապևտ և համաճարակաբան:

Բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները կտեղադրվեն մասնագիտացված բժշկական կետում`որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: