ՌԴ ԱԽ քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

13

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»,- ասել է Պատրուշևը: