ՌԴ ԱԻՆ-ը հաղորդագրության մեջ նշել է Ստեփանակերտի ադրբեջաներեն անվանումը

75

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպել է հումանիտար օգնության մեկ այլ խմբաքանակի առաքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից։

Ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհով շինանյութ է ուղարկվել սոցիալական ենթակառուցվածքները և բնակֆոնդը վերականգնելու համար: «Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտ/Խանկենդի է առաքվել մոտ 50 տոննա բեռ, որի կազմում՝ ցինկապատ պողպատ, մետաղական սալիկներ [տանիքների կառուցման համար է նախատեսված], փայտանյութ», – նշվում է հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ՌԴ ԱԻՆ-ն առաջին անգամ կիրառել է նաև Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը՝ «Խանկենդի», որը քննարկման առիթ է դարձել սոցիալական ցանցերում։