ՌԴ ԱԳՆ-ից կրկին անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին

139
ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները դիտարկում է որպես երկրի ներքին գործ և չի միջամտում համապատասխան գործընթացներին։ Այս մասին «Վալդայ» ակումբում Կենտրոնական Ասիայի 2-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա Հայաստանի ներքին գործն է՝ այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունենում և ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և գործընթացներին չենք միջամտում»,- ասել է Ռուդենկոն։