ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ ընդդիմադիր պատգամավորների այցը նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ

65
ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքին Արցախ։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ», – ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։