ՌԴ ԱԳՆ-ն փոխել է Փառուխի վերաբերյալ Լավրովի հայտարարության տեքստը

581
Սերգեյ Լավրով

Այսօր Հայաստանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Արցախի Փառուխ գյուղում Ադրբեջանի կողմից ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին`թե երբ պետք է ադրբեջանական զորքերը վերադառնան ելման դիրքեր և վերականգնեն 2020-ի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն, նշել էր, որ «․․․սահմանազատման շուրջ տարվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը միանշանակ կքննակվեն և կլուծվեն»։

Այս հայտարարությունը տարընթերցումների առիթ էր հանդիսացել։ Մասնավորապես պարզ չէր, թե ինչ նկատի ունի Լավրովը սահմանազատում ասելով, այսինքն՝ նա նկատի ուներ որ Արցախն Ադրբեջանի հետ ևս պե՞տք է սահմանազատում անի, թե ուղղակի լեզվի սայթաքում էր եղել։

Հայտարարությանն արձագանքել էր նաև թշնամական երկրի ԱԳՆ-ն։

Քիչ առաջ ՌԴ ԱԳՆ-ն փոփոխել է Լավրովի խոսքը՝ մեկնաբանելով, թե ինչ նկատի ուներ ՌԴ ԱԳ ղեկավարը սահմանազատում ասելով։

«Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և դրանով իսկ կկանխվեն ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փարուխի նման միջադեպերը»,- գրված է ՌԴ ԱԳՆ կայքում։