Փաշինյանը ստում է․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է․ Ռուսաստանը երբեք չի առաջարկել հանձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի հարցը

165
ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը երբեք չի տարել լոկ 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Այս մասին նշվում է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագախ․ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովի տարածած հայտարարության մեջ՝ ի արձագանք Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի։

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը։