ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրմացման մասին

17
Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ լրջորեն անհանգստացած է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Զոհեր և վիրավորներ կան։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։