ՌԴ ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Բերձորի միջանցքի իրավիճակը

60
ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Բերձորի միջանցքի իրավիճակը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։