ՌԴ ԱԳ փոխնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները

42
ՌԴ ԱԳՆ

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեդ Սամսարի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի աջակցությամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիների վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների թեմային։ Ընդգծվել է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում Հարավային Կովկասում փոխգործակցության կարևորությունը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։