Ռազմական գործողությունների քարտեզն այս պահին․ թշնամին բոլոր ուղղություններով հարձակումները շարունակել է

38

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Եվ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը։ Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում, Քարվաճառի ուղղությամբ փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։ »,- նշեց նա։