Թուրքական «Սաբահ» պարբերականը, աղբյուրի հղում անելով` հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում:
Թերթը նաև գրե է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դրական է ընթանում», իսկ սահմանի բացման համար անհրաժեշտ է կատարել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» հաստատման նախապայմանը:
«Եթե ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», այն կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մինչ սահմանի փակվելը՝ 1993 թվականի այնտեղով 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ էր անցնում, իսկ այսօր սահմանը բացելու դեպքում այդ թիվը կտաստապատկվի։ Կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը շուտով կրկին կհանդիպեն։ Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում»,-ասել է աղբյուրը։











