Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացնում ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ծնողներն այսօր պետք է հանդիպում ունենային նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն վերջինս չի եկել հանդիպման։ Ծնողները հրաժարվել են որևէ այլ պաշտոնյայի հետ հանդիպումից։
Ծնողները պահանջում են, որ վերջապես պարզվի, թե ով է մեղավոր այս ամեն ինչի համար։











