Արգիշտի Քյարամյանն իր ընկերոջը նշանակել է ԱԱԾ տնօրենի խորհրդական

13
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ, Tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:

Սակայն այսքանով չի սահմանափակվել և  իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել: