ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ արտահերթ նիստում քննարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»:
Նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրվում է թուրք-ադրբեջանակն տանդեմի ծավալապաշտական նպատակաները և արձանագրվում, որ թուրք-ադրբեջանական դաշինքը սպառնալիք է Հայաստանի և Արցախի գոյությանը.
«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել խորհրդարանի մակարդակով, քանի որ Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո երկու երկրների խորհրդարանները ևս վավերացրել են այդ հռչակագիրը»,-ասաց Թևանյանը:
ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ իրենք չեն միանա նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե իբր կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է:
Արսենյանի տրամաբանությամբ հռչակագրի դատապարտումը կվնասի փաշինյանական խաղաղության դարաշրջանի հաստատմանը։
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որի յուրաքանչյուր կետն ուղղված է Հայաստանի և Արցախի գոյության դեմ։











