Քոչարյանը մեկ տո՞ւն է ստացել պետությունից. երկրորդ նախագահը թվարկում է ունեցվածքը

16
Ուղղակի մի փոքր շեշտադրում․ շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Ուզում եմ նշել, որ հիմա մենք քննարկում ենք իմ գույքի և հաշիվների կալանքի հարցը: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դա մեկ տուն է, որը ես ստացել եմ պետության կողմից և երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումները կատարվել են «Սիստեմա» ԲՖԿ-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են վերացնել նրանց գույքի վրա դրված կալանքը։