Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը

10
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայարցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:

Դատական հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին, նիստի օր դեռեւս նշանակված չէ։

Նշենք, որ դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է:

Ամենայն հավանականությամբ, այս փաստը կարող է ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։