Քոչարյանի գույքը կալանքից հանելու միջնորդություն ներկայացվեց դատարան

20
Այսօր շարունակվում էր Մարտի 1-ի գործով քննությունը:

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանում հանդես եկավ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդությամբ։

Խուդոյանը հիշեցրեց, որ նախկինում՝ մեկ տարի առաջ, երբ այդ գործը դեռ նախաքննության փուլում էր և Աննա Դանիբեկյանի վարույթում չէր, դատավորը, քննելով բացառապես գույքի վրա դրված կալանքի հարցը, արձանագրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են։

«Մենք Ձեզ խնդրում ենք, որ արձանագրելուց զատ՝ նաև միջոցներ ձեռնարկեք, որպեսզի այդ խախտված իրավունքների հետևանքները պարոն Քոչարյանն այլևս չկրի»։